Դա պատերազմ չէր, դա միակողմանի մսաղաց էր. Աղմկահարույց գործերով փաստաբանը մանրամասներ է ներկայացնում. Լուսանկար
Իրավական2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա: Հրետակոծվեցին խաղաղ բնակավայրերը, մայրաքաղաք Ստեփանակերտը։ Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։
Պատերազմը տևեց 44 օր։ Զինադադար հաստատելու փորձեր եղան, սակայն պայմանավորվածությունները չպահվեցին, ադրբեջանական կողմը շարունակեց գրոհները։
Նոյեմբերի 9-ին հայտարարվեց կրակի դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 9 կետից բաղկացած եռակողմ հայտարարության ստորագրման մասին։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
Չարաբաստիկ տարելիցին անդրադարձել է հայտնի փաստաբան, պատերազմի բովով անցած Լեվոն Բաղդասարյանը.
Ասում են ,ցավը տվին քարին,քարը փշուր_ փշուր եղավ ։Ցավը տվին մարդուն' հետը սկսեց ապրել։Երիտասարդ սպա էի,Երկրաշարժից հետո գործուղեցին աղետի գոտի,որտեղ ականատես եղա ,թե փլատակների տակից մահացած աղջկա դագաղի առաջից ինչպես էր պարելով գնում նրա մայրը։Հետո հոգեբանները բացատրեցին,որ նման ծանր ապրումներից հետո մարդկային մարմնի ինքնապաշտպանական բնազդը մարդուն կարող է սարքել թող ներվի ,զոմբի հոգեկան, հոգեկան հիվանդ և այլն։Արցախյան այս վերջին պատերազմին անմիջապես լինելով առաջնագծում,անցնելով ողջ ճակատային գծով,որտեղ ,բացի լոկալ վայրերից,մնացյալ տեղերում ,մեղմ ասած բարձիթողի վիճակ էր,ի դեմս հրամանատարության,այնուհետև հարկադրաբար կորցնելով արժանապատվությունս,ի չպես աշխարհի բոլոր հայերը,թվում էր,թե այլևս հնարավոր չէ այլևս ինձ դասել մարդկության շարքերը, բայց պարզվում է ,որ չէ,կոպիտ ասած ,ես ինձ կարող եմ դնել հայտնի կենդանու տեղը ու ապրեմ,ծիծաղեմ, ցավակցեմ,փորձեմ զոհվածի ծնողի խախտված իրավունք վերականգնեմ, նա ինձ գրավոր երախտիքի խոսքեր ասի,ես էլ ինձ լավ զգամ, ինձ հավատացնեմ , ,որ ինչով կարողացա օգնեցի։Արձանագրում եմ ,որ զոհված տղերքի փոխարեն յուրաքանչյուրը կարող էր զոհվելով այդ օրերին, ով գոնե մեկ օր գտնվել է առաջնագծում, որովհետև դա պատերազմ չէր,դա միակողմանի մսաղաց էր,ուղղակի մեկի բախտը բերեց ողջ դուրս եկավ ,մյուսը' նահատակվեց։Դեռ հարց է ,թե ում բախտը բերեց,նրա ,ով նահատակվեց,թե նրա ով խլված արժանապատվությամբ է ապրում։Տղեքն ափսոսէին,ափսոս են և գերի ընկած տղեքը,անկանոն զենքը թողած դիրքերից փախած տղեքը ,որովհետև անգլուխ ,կամ ապաշնորհ հրամանատար ունեցող զինվորը նման է թող ներվի ,ոչխարի սուրույի ,որտեղ ոչ հովիվ կա ,ոչ էլ' հովվաշուն։Իրավամբ,զոհվածների շիրիմին թող լույս իջնի,նրանց լքած ,փախած բոլոր մեծ ու փոքր հրամանատարները նրանց ոտի տակի ցեխը չարժեն, իսկ այդ լույսը բոլոր ապրողներիս համար թող լինի պարտավորեցնող բալասան ու իմաստություն տա իշխանավորին ու պարտավորություն հայտարարել օրենքի դիկտատուրա բոլորի համար,վերականգնել մահապատիժը ,առաջինը պատժել նրան,ով ճամարտակում է հայրենասիրություն,հայրենիքի համար մեռնել,,բայց լակոտը յոթ սարի ետևում է,դառնալ միասնական բռունցք,ետ բերել մեզնից հարկադրաբար խլված արժանապատվությունը։
Հ,Գ. Չքաղաքականացնել։
Լևոն Բաղդասարյան, փաստաբան