Եվրոպայի հետ Ռուսաստանի պատերազմի դեպքում առաջին հարվածը կհասցվի ԱՄՆ-ին. Կեդմին (Տեսանյութ)
ՄիջազգայինԻսրայելյան հետախութության վետերան, ռազմաքաղաքական հայտնի փորձեգետ Յակով Կեդմին այսպես է մեկնաբանում ՀԱՏՕճի հետ Ռուսաստանի այսքան հնարավոր դարձած բախումը.
- ՌԴ նախագահն ասել է. «Մենք սա (արևմտյան հեռահար զենքերով հարվածները) կհամարենք որպես պատերազմի սկիզբ։ Մենք սա կհամարենք ՆԱՏՕ-ի հետ պատերազմի սկիզբ»։ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանի տեսանկյունից, ԱՄՆ-ն է։ Եվրոպայի հետ պատերազմի դեպքում առաջին հարվածը կհասցվի ԱՄՆ-ին։ Չի լինի իրավիճակ, երբ Եվրոպան պատերազմի մեջ լինի, իսկ ԱՄՆ-ը ձեռքերը շփի ու փող աշխատի։ Այսինքն՝ Միացյալ Նահանգները գիտի և հասկանում է, որ այդ հարվածները կարող են հանգեցնել գլոբալ հակամարտության սկզբի։ Որովհետեւ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն առանց ԱՄՆ-ի լուրջ վտանգ չի ներկայացնում։ ՆԱՏՕ-ն միջուկային զենք չունի, դրանք գտնվում են ԱՄՆ-ի ձեռքում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Ռուսաստանի առաջին հարվածը կլինի ռազմավարական զենքի դեմ:
Ռուսաստանին ուղղված նախազգուշացման իմաստն այն է, որ եթե դա տեղի ունենա (արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածներ), ապա հարձակումը կլինի այդ հրթիռների կառավարման և ուղղորդման կետերի վրա։ Իսկ ուղղորդումը նշանակում է՝ սկսած արբանյակներից մինչև ինքնաթիռներ և Եվրոպայում հրամանատարական կետեր: Ուկրաինայում նման կետեր չկան։ Եվ սա է, որ այսօր կանգնեցնում է նրանց»։
Մանրամասները` տեսանյութում: