Մետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ) Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր Կարլսոնին Փոխարժեքն՝ այսօր «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո) Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Իսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո) «Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» է Թոշակները կբարձրանա՞ն 2025 թվականին Հայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

ԵՄ-ին անդամակցությունը ֆեյք օրակարգ է. թիրախը ՀՀ-ն Արեւմուտք-ՌԴ բախման կիզակետ դարձնելն է

Ներքաղաքական

Արդյո՞ք Հայաստանին հիմա պետք է ԵՄ-ին անդամակցությունը, ինչո՞ւ իշխանությունները հրաժարվեցին պրոարևմտյան որոշ ուժերի այս պահանջին միս ու արյուն տալուց, ի՞նչ է իրականում ուզում Արևմուտքը. այս և այլ հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպմանն իր տեսակետը ներկայացրեց քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:

Նրա խոսքով, Եվրամիությանն անդամագրվելու պահանջով ստորագրահավաքն ու դրա շուրջ ծավալվող զարգացումները ոչ այլ ինչ են, քան ոչ պաշտոնական նախընտրական քարոզարշավ քաղաքական որոշ ուժերի կողմից:

«Նույնիսկ ՀՀ գործող իշխանությունը հասկացավ, որ Հայաստանի ինտեգրումը ԵՄ-ին, ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեն ժամանակավրեպ է, և հասկացել են կամ ԵՄ-ից են հասկացրել, որ այնտեղ ՀՀ-ին չեն սպասում, ինչն ունի շատ օբյեկտիվ պատճառներ: Սկսած նրանից, որ մենք ԵՄ հետ կապված ունենք լուրջ լոգիստիկ խնդիրներ, վերջացրած նրանով, որ ունենք հակամարտություն, իսկ նման երկրները չեն կարող ԵՄ-ին անդամակցել՝ շատ են օրինակները, որ այդպիսիք տարիներով սպասում են: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկիրը՝ Վրաստանը, ինչպիսի ուղի է ընտրել՝ ազգային շահերը պաշտպանելու, որ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին և ոչ էլ դարձավ հակառուսական ճակատ, ինչը Արևմուտքը նրանից ակնկալում էր: Եվ հիմա այստեղ պրոարևմտամետ քաղաքական ուժերը ուզում են, որ Հայաստանը այդպիսին դառնա, դառնա երկրորդ ճակատ և կոչ են անում, որ ՀՀ-ն իր ավանդական բոլոր դաշնակիցների հետ կապը կտրի ու գնա մշուշոտ ճանապարհով, որտեղ, կրկնում եմ, մեզ ոչ ոք չի սպասում»,- նշեց Ղուկասյանը` հավելելով, որ ՀՀ-ին պարզապես ցանկանում են օգտագործել:

Ղուկասյանը հիշեցրեց, որ նույնիսկ այն երկրները, որոնք եվրոասոցացման պայմանագիր են ստորագրել ԵՄ հետ, դրանց տնտեսությունները անկում են ապրել, օրինակ էլ բերեց՝ Մոլդովան: Իսկ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի տնտեսությունն ունի շեշտակի աճ. միայն առևտրաշրջանառությունը ՌԴ հետ տարեվերջին կկազմի 14-16մլրդ դոլար: Եվ այս ցուցանիշների ֆոնին պրոարևմտյան ուժերի նկրտումները գնալ դեպի ԵՄ իսկապես ծիծաղելի և անհեթեթ են.

«Դա հատկապես ցայտուն ընդգծվում է ԵՄ հետ առևտրաշրջանառության անկման ֆոնին՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԵՄ հետ այդ ցուցանիշը 23,7% անկում է արձանագրել: Ակնհայտ է, որ ՌԴ հետ տնտեսական հարաբերությունները ավելի ամուր են ու առաջանցիկ, քան հարաբերությունները ԵՄ հետ և ցանկացած փորձ թեքվել ՌԴ-ից դեպի արևմտյան կուրս չմտածված են և զուրկ պետության իրական զարգացման հեռանկարից»,- շեշտեց նա: 

Այլ կերպ ասած՝ ՀՀ-ն իսկապես կորցնելու բան ունի՝ ոչինչ չստանալու ռիսկի դիմաց, քանի որ ԵՄ-ում մեզ չեն սպասում և դա պարզապես ֆեյք օրակարգ է:

«Այդ ճանապարհին էլ, երբ մենք ընդամենը տնային աշխատանք պիտի անենք, ՀՀ-ն դրանից միայն տուժելու է, միայն տնտեսական անկումներ ենք ունենալու»,- շեշտեց նա:

Նրա խոսքով, առաջիկայում կարևոր իրադարձություններ են սպասվում, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք ընտրությունները  շատ ու շատ բաներ կորոշեն տարածաշրջանում. «Բայց եթե Վրաստանը չի գնում եվրոպական ուղիով, կամ հակառակը՝ ինչպես տեսնում ենք, Թբիլիսիին  ասում են, որ եթե դու չես ուզում դառնալ քաղաքական գործիք մեր արտաքին քաղաքական ծրագրերում, մեր շահերը տարածաշրջանում առաջ տանելու համար, ապա մենք չենք ուզում, որ դու լինես ԵՄ-ում: Եվ այս ամենի ֆոնին ես ուզում եմ հասկանալ այն ուժերի տրամաբանությունը, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է ընտրի այն ուղին, որից հրաժարվում է Վրաստանը: Եվ այն դեպքում, երբ Վրաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ ռազմավարական լոգիստիկ նշանակություն ունի մեզ համար»:

Եթե ժամանակին, շարունակեց բանախոսը, Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Վրաստանը գնում է ԵՄ և մենք այլընտրանք չունենք, պետք է գնանք, այսօր իրողություն է փոխվում, ԵՄ-ում Վրաստանին չեն սպասում, ավելին՝ ուզում են փոխել իշխանությունը, որ այն կատարի արտաքին ուժերի ցանկությունները: Հետևապես Վրաստանում ընտրությունները շատ կարևոր են, որոշիչ դեր են խաղալու տարածաշրջանի և Հայաստանի համար: Ըստ էության, ավելացրեց նա, այս ուժերը Հայաստանում իրականում նաև պատրաստվում են 2026թ-ի ընտրություններին:

Եվ, շարունակեց նա, սա ընկալում է նաև որպես որոշակի ճնշում իշխանության վրա, որը փաստացի հրաժարվել է ԵՄ-ի անդամակցության հարցով հանրաքվեից, քանի որ այսպիսով Նիկոլ Փաշինյանից հստակ պահանջում են գնալ քայլերի, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, որպեսզի ՀՀ-ն գնա այն կուրսով, որը հրապարակայնորեն իշխանություններն ընտրել են, բայց չեն գնում կտրուկ քայլերի:

«Եվ որքան սրվում են միջազգային հարաբերությունները Արևմուտքի և ՌԴ միջև, դա արտացոլվում է մեր տարածաշրջանում և բնական է, որ մոտ ապագայում ՀՀ իշխանություններից սպասելու են հստակ քայլերի: Բայց մենք չպետք է տրվենք այդ ամենին, մենք պետք է առաջնորդվենք մեր պետական շահերով և ամեն ինչ անենք, որպեսզի պետական շահն ու ազգային շահը առաջ տանենք: Իշխանությունը պետք է շատ երկար մտածի և չգնա այն ուղիով, որը Հայաստանը կդարձնի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետ»,- ընդգծեց Արման Ղուկասյանը:

Ըստ բանախոսի՝ առաջիկա իրադարձությունները թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում պարտադրում են ՀՀ իշխանություններին լինել ավելի խոհեմ, պետականամետ, ռիսկերը ճիշտ կառավարող, որպեսզի մեր երկիրը հնարավորինս նվազագույն կորուստներ ունենա, որովհետև իսկապես տուրբուլենտ շրջան է սպասվում:



Մետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին«Ժողովուրդ». Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. ՑուցմունքներԻսրայելը Ռուսաստանին խնդրել է միջնորդել իր և Հեզբոլլահի միջև խաղաղ կարգավորման հարցում. NewsweekԴժոխք ուկրաինական ուժերի համար Կուրախովոյում, պաշտպանությունը փլուզվում է աչքի առաջ. Ուկրաինացի ռազմական վերլուծաբանԽՍՀՄ փլուզումը կանխատեսող պատմաբանը կարծիք է հայտնել ուկրաինական պատերազմի ավարտի մասինՀայաստանում խոսքի կամ քաղաքական հայացքի համար մարդիկ դառնում են քաղաքական բանտարկյալ. Դանիելյան Goal-ը նշել է «Ոսկե գնդակ-2025»-ի գլխավոր հավակնորդինՆիհարում ենք մինչեւ Ամանոր. էքսպրես-դիետաԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ տեսքով է ներկայացել այսօրվա ընթրիքինԵԱ-Մ20. Էմմա Պողոսյանը` ոսկե մեդալակիր Դեկոտինյիի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆԿարևոր «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել ցանկացողների համարԻտալական ակումբները դեռ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով. Euro-FutbolՍահմանադրության ո՞ր հոդվածներն են թիրախում. Գոհար Մելոյան Ի՞նչ կապ ունի Լիլիթ Բասյանն Անահիտ Սիմոնյանի վերջին հայտարարությունների հետ. սննդաբանի հրապարակումըԱստիճանաբար կցրտի 3-6 աստիճանով, սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներՕրենքով գող-ը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձի և այլ հարցերի լուծումը. 5 անձի մեղադրանք է ներկայացվել2025թ-ին բանակում նոր համազգեստ կունենանք. Հաստատվել է նաև Բանակի զարգացման հայեցակարգը. Սուրեն ՊապիկյանԵԱ-Մ20. Վալերիկ Մովսիսյանը՝ բրոնզե մեդալակիրԻնչպես է պետք պատրաստվել ուլտրաձայնային հետազոտության ճիշտ պատկեր ստանալու համար«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն այցելել են ապօրինաբար ձերբակալված քաղաքացիներինԲաքուն և Երևանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղության շուրջ բանակցություններում, հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է. ԲայրամովՍտանձնել եմ ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի պաշտպանությունը. Արսեն ԲաբայանՊեսկովը հայտարարել է ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Ռուսաստանի շահագրգռվածության մասինՈւՂԻՂ․ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստՀՀԿ-ի և ՔՊ-ի տարբերությունը: Ինչպե՞ս համեմատել անհամեմատելինՀայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում. «Փյունիկը» միացավ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջինԻնչ եղանակ կլինիՎրացի տղամարդկանց փորձում են ԼԳԲՏ պարտադրել․ նրանք դա չեն ընդունի՝ ամբողջ կյանքում նախընտրել են կանանց․ ԼուկաշենկոՍերժ Սարգսյանը ոչ միայն եղել է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի ջատագովն, այլ Ցեղասպանության ճանաչման գործընթացի աշխարհագրությունը կտրուկ մեծացել էՓոփոխություններ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքումՓոփոխություն՝ Արցախից բռնի տեղահանված բնակարանային ապահովման ծրագրումՀնարավոր է հրաժարվել ուղեվարձի թանկացումից․ տեսանյութ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top