Հոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասին Նիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհով Մեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ամաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ Ասատրյանին Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներ Ոչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔ Հրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասին Ներկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկ Հայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրը

Ինչպես կոտոն ու քանոնահարուհին իրար հետ «լեզու գտան» թատրոնում

Մշակութային

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ վերադարձած Շեքսպիրի «Համլետ»-ը հանդիսատեսի ուշադրությունը գրավեց ոչ միայն նրանով, որ Համլետի դերակատարը ո՛չ ավել, ո՛չ պակաս աղջիկ էր, այլ փշաքաղվեց ու ընկղմվեց հնչած ճապոնական կենդանի երաժշտության մեջ: Ընդ որում՝ ճապոնական երաժշտությունը հնչում էր հայ հանդիսատեսի համար անծանոթ գործիքով՝ կոտոյով, որը «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի երաժիշտ եւ միջազգային մրցանակների դափնեկիր ՄԱՐԻԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ձեռամբ դարձավ հարազատ ու ականջահաճո: Ինչպե՞ս ճապոնական կոտոն ու քանոնահարուհին հայտնվեցին թատրոնում, «Իրավունք»-ի հետ զրույցում փակագծեր է բացել Մարիաննան:

«ՏԻՐԱՊԵՏԵԼ ԱՅՍ ԱՐԻՍՏՈԿՐԱՏ ՆՎԱԳԱՐԱՆԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻՆ, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ ՏՐՎԱԾ ՉԷ»

— Առաջին անգամ Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանի դրամատիկական թատրոնում ներկայացվեց կոտո երաժշտական գործիքը: Ծանոթացրեք մեզ կոտոյի հետ…

— Այս նվագարանը Շեքսպիրի «Համլետ» ներկայացման համար հատուկ է գնվել եւ բերվել Հայաստան` Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի կողմից: Ճապոնական ավանդական նվագարան է համարվում, թեպետ Կորեայում եւ Չինաստանում եւս կա: Կոտոն 13 լարանի կսմիթային նվագարան է, նաեւ կա բաս կոտո: Ինձ համար ուրախալի է, որ ներկայացման համար ընտրվեց ճապոնական ավանդական երաժշտություն: Ճապոնական ավանդություններում նշված է, որ կոտոն արիստոկրատ նվագարան է, արքունական միջոցառումների ժամանակ են դրանով նվագել, ինչպես եւ քանոնը: Այն պատկանում է նույն քանոն նվագարանի ընտանիքին, որովհետեւ երկուսն էլ կսմիթային են եւ վաղնջական ժամանակներից են մեզ հասել:

— Կոնկրետ ո՞ր գործերն են հնչում կոտոյով շեքսպիրյան «Համլետ» բեմադրության ընթացքում:

— Հնչում է ճապոնական ավանդական «Ռոկուդան» ստեղծագործությունը, որն, ինչպես գիտենք, իրենց առաջին ստեղծագործություններից է: Նաեւ հնչում է ճապոնական «Սակուրա» ստեղծագործությունը եւ մեր «Ծաղկած բալենի» ստեղծագործությունը: Այո՛, պարտադիր պետք է կոտոյով հնչեր գոնե մեկ հայկական ստեղծագործություն:

— Իսկ հեշտությա՞մբ «լեզու գտաք» կոտոյի հետ:

— Իրականում շատ բարդ է այս գործիքի վրա նվագելը, որովհետեւ ճապոնական է, լեզուն իսկապես չենք հասկանում: Բայց կարող եմ ասել, որ այս արվեստի մեջ նվիրումն այնքան շատ է, որ իսկապես սերը հաղթեց, եւ մենք կարողացանք այս ամենը կյանքի կոչել: Տիրապետել այս էլեգանտ եւ արիստոկրատ նվագարանի գաղտնիքներին եւ արվեստին, յուրաքանչյուրին տրված չէ, ուրախ եմ, որ կարողացել եմ հաղթահարել այդ շեմը եւ ներկայացնում եմ այս արվեստը բեմից: Իհարկե, այդ ամենին նպաստեց այն վստահությունը, որ Դրամատիկական թատրոնի ղեկավարության եւ ներկայացման ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի կողմից կար իմ անձի հանդեպ: Ի դեպ, հենց Գրիգոր Խաչատրյանի հրավերով եկա թատրոն:

«ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՒՔԸ ՊԻԵՍԻՆ ՀԻՊՆՈՍԱՑՆՈՂ ՇՈՒՆՉ Է ՀԱՂՈՐԴԵԼ»

— Ի վերջո, բացեք գաղտնիքը, ինչպե՞ս կարողացաք նույնքան արհեստավարժ նվագել կոտոյի վրա, ինչպես քանոն եք նվագում:

— Մոտ երեք օր նայում էի ու չէի հասկանում, թե ինչպես կարելի է նվագել այս գործիքի վրա, որովհետեւ ամբողջ գրականությունը կոտոյի մասին ճապոներեն է: Ինքս երբեւէ նման հնարավորություն չէի ունեցել նվագել կոտոյով: Իհարկե, նվագել եմ ճապոնացի երաժիշտների հետ եւ կոտո, մակոտո գործիքի հետ համատեղ կատարում եմ ունեցել: Ամեն դեպքում, երբեւէ մտքովս չէր անցնում, որ կարող եմ նվագել այս գործիքով: Էլի եմ ասում՝ եթե չլիներ այն մեծ սերն այս արվեստի հանդեպ, չէի կարողանա նվագել: Ասեմ, որ օգտագործել եմ երկու-երեք գործիքի տեխնիկա՝ ե՛ւ քանոնի, ե՛ւ դաշնամուրի, ե՛ւ տավիղի: Արդյունքում այս պահի դրությամբ կոտոյին տիրապետում եմ այնպես, ինչպես ճապոնացիները 10 տարի պարապելուց հետո կարող են տիրապետել իրենց գործիքին: Երբ նվագում ես քանոն, տիրապետում ես նվագարանների գաղտնիքներին, ամեն ինչ կարողանում ես օգտագործել այս նվագարանի դեպքում, որը մի փոքր հեշտացրեց իմ գործը:

— Կարո՞ղ է «դավաճանեք» քանոնին եւ այլեւս հանդես գաք հայաստանյան եւ միջազգային բեմերում կոտոյով:

— Ես բնույթով անդավաճան եմ, իմ կյանքում պլանավորած ոչինչ չի ստացվում, իսկ կյանքը անակնկալներով շատ հարուստ է, չգիտես, որ պահին ինչ կլինի, սա ուղղակի ինձ համար բացահայտում ու ձեռքբերում է:

— Հետաքրքիր է՝ ճապոնացիներն առիթ ունեցե՞լ են դիտելու ներկայացումը եւ ունկնդրելու հայրենի երաժշտությունը՝ Ձեր կատարմամբ:

— Գ. Խաչատրյանի հրավերով` պրեմիերային ներկա էին Ճապոնիայի փոխդեսպանները, թատրոնի ավարտին շատ ոգեւորված էին, իրենց շատ հետաքրքիր էր: Չնայած՝ հայերեն ոչինչ չէին հասկանում, բայց քանի որ արվեստը չի ճանաչում ազգություն, կրոն, լեզու այն անսահման է ու համամարդկային, իրենք շատ տպավորված էին: Դեսպանատան պաշտոնական էջում տեղադրել էին հատված ու գրել` ավանդական ճապոնական երաժշտական գործիքը` կոտոն, պիեսին հիպնոսացնող շունչ է հաղորդել, զգացեք արեւմտյան երաժշտության ներդաշնակությունը եւ Ճապոնիայի եթերային ելեւէջները: Ես էլ իմ հերթին թատերասեր հանրությանը սիրով հրավիրում եմ, որ գան, դիտեն ու վայելեն:

— Դուք բազմաթիվ բեմերում եք եղել, բայց համերգային, հե՞շտ էր թատրոնի բեմ բարձրանալը, ինչու ոչ, նաեւ որպես դերակատար:

— Ճիշտ եք նկատել, ես բեմի երաժիշտ եմ, իմ կյանքը անցնում է բեմում: Դեռ դպրոցական տարիքից նվագել եմ մանկական ֆիլհարմոնիայի ժող նվագարանների խմբում: Բեմը ինձ շատ հոգեհարազատ է, թատրոնի բեմը մեկ այլ աշխարհ է, երաժշտությանը գումարվում է կենդանի խաղ: Չնայած ետնաբեմի բոլոր բարդություններին՝ բեմում արդեն այլ ես` արտիստ ես…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Հոգեբանը նշել է կնոջ գրավիչ հատկությունների մասինՆիկոլը՝ Ալիեւի հետ միասին, ընթանում է հայկական պետության գոյությանը վերջ տալու ճանապարհովՄեկնարկել է Հայաստան- Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերի վաճառքը Господа, подайте что не будь на пропитание. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմաչում եմ Ձեր փոխարեն, ուրախ եմ, որ Արթուր Գրիգորյանն այս ամենը չի տեսնում. Մհեր Բաղդասարյանը`Զարուհի Բաբայանին և Արտաշ ԱսատրյանինՀանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները․ մանրամասներՈչ մի Անդրանիկ Քոչարյան նրանց չի փրկելու. ԲԱՄԲԱՍԱՆՔՀրաչյա Հակոբյանը՝ Ձորաղբյուրում տուն գնելու մասինՆերկայում 1 բնակչի հաշվով ավելի քան 10 հատ 100 դրամանոց կա․ ՀՀ կենտրոնական բանկՀայտնի է նոյեմբերի կենսաթոշակի վճարման օրըԳտնվել է Նիկոլի չունեցած իզմըՀետմահու կրկին մեռավ Հայաստանում ժողովրդավարությունը. ԶԱՐՄԱՆՔԻլոն Մասկը դիմել է կանանց, ովքեր ուզում են իրենից երեխա ունենալԲլինքենը չի մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԴատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանըՎիզաների ազատականացման համար առողջության ապահովագրության ներդրումը կարևոր է․ ԱվանեսյանԱրդյո՞ք ցուրտ ձմեռ է սպասվում…Գագիկ Սուրենյանը մանրամասնում էՆման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում, երբ այլ տրանսպորտ չկարՍա թշնամանք է Վարդան Մկրտչյանի կողմից՝ ուղղված «Գոյ»-եցիներին. Աշոտ Տեր-Մաթեւոսյան«Սրբազան շարժման» ի սկզբանե կանխատեսելի տապալումը արդեն փաստ է. Նարեկ ՄալյանՄանդատը հենց հիմա կտամ նրան, ով ցանկանում է գնա այդ գործով զբաղվի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Ձերբակալվել է Հյուսիսային պողոտայում մեքենայով խուլիգանություն կատարած 19–ամյա երիտասարդը (տեսանյութ)Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին ճանաչողական թեստեր հանձնելՈւզում եք այստեղ էլ «գեյ պարադ» անեք (տեսանյութ)ՈւՂԻՂ․ Ռազմագերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիաԻնձնից սկսած՝ բոլորի աշխատանքից դժգոհություն կա, Փաշինյանն էլ է քննադատել ինքն իրեն․ Հրաչյա ՀակոբյանՄոգական օր է. Աստղահոգեբանը զգուշացնում է«Ուրարտու» ՖԱ-ն նույնպես պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականըՈւՂԻՂ․ ԱԺ-ում շարունակվում են 2025-ի բյուջեի նախագծի քննարկումներըԵԱ-Մ23. Սուրեն Գրիգորյանը` ոսկե մեդալակիր, Մնացական Աբրահամյանը՝ բրոնզե Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացի Երևանում․ Նադավ ԹամիրՄետրոն այսօրվանից անցավ QR կոդերի․ ժետոնները հանվեցին սպասարկումից (տեսանյութ)Թրամփը բացառիկ հարցազրույց է տվել հայտնի լրագրող Թակեր ԿարլսոնինՓոխարժեքն՝ այսօր«Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». Մետրոյի կայարաններում կոլապս է (վիդեո)Հուսիթները պաշտոնական հաղթանակ են տարել Եվրոպայի նկատմամբԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԻսպանական Վալենսիան ջրհեղեղից հետո. սարսափելի պատկեր է (Տեսանյութ, Ֆոտո)Փշաքաղեցնող հրաշք Սուրբ Հովհաննեսում. Տեր Վաղարշ քահանայի վկայությամբ«Հրապարակ». 1.5 միլիոն հայ սպանելը, Միրզոյանի կարծիքով, «պատմության անցք» էԹոշակները կբարձրանա՞ն 2025 թվականինՀայաստանը՝ հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Ժողովուրդ». ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է«Հրապարակ». Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեցԱՄՆ-ում քվեարկության էլեկտրոնային համակարգը Թրամփի ձայները տալիս է Հարիսին (Տեսանյութ)Ռուսաստանն ու Իրանը ձգտում են սերտ համագործակցության պաշտպանության ոլորտում. Իրանական աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը մեկնել է Մոսկվա. ոչ այնքան բուժումն է, որքան ՌԴ որոշ շրջանակների հետ հանդիպումները«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները«Հրապարակ». Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top