Մեսսին կարող է տեղափոխվել իր առաջին ակումբ
Սպորտ
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հաջորդ տարի կարող է հեռանալ «Ինտեր Մայամիից», այս մասին հայտնում են El Nacional-ը։ Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 37-ամյա հարձակվողը կարող է վերադառնալ «Նյուելս Օլդ Բոյս», որտեղ իր առաջին քայլերն է արել ֆուտբոլում։
Մեսսի չի բացառում, որ կտեղափոխվի Արգենտինայի առաջնություն ու այնտեղ կավարտի կարիերան։ Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։
Հարձակվողի գործող պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի վերջին։