Նոր կանխատեսում. ինչպիսին կլինի աշխարհը մոտ ապագայում
ՀասարակությունՀաջորդ տարի համարձակ մարդիկ, ովքեր ընդունում են նոր տեխնոլոգիաները և իրենց շրջապատող աշխարհի արագ փոփոխությունները, իրենց հարմարավետ կզգան։
Կանխատեսվում է նաև, որ ընկերությունների մոտ 66 տոկոսը կանցնի հիբրիդային աշխատաձևին։ Աշխատակիցների կեսը կաշխատի գրասենյակում, իսկ կեսը՝ հեռավար։
Նաև մոտ ապագայում մեզ սպասվում են.
Մարդկանց տեղաշարժերի տեսադիտարկման ուժեղացում. Տեսախցիկներ կհայտնվեն բառացիորեն ամենուր: Դա արվելու է մարդկանց անվտանգության և վտանգավոր հիվանդությունների տարածումը սահմանափակելու համար։
Առցանց ընկերությունների նկատմամբ վերահսկողության ուժեղացում, հատկապես տեղեկատվություն տարածող ընկերությունների նկատմամբ:
Պոտենցիալ հանցագործներին կսկսեն գտնել և կալանավորել նույնիսկ հանցագործություն կատարելուց առաջ՝ նրանց առցանց հարցումների և շփումների հիման վրա: