Ահա՝ ինչու է լռությունն այդքան կարևոր մեր ուղեղի համար
ՀասարակությունԺամանակակից տեխնոլոգիաները երբեմն ռմբակոծում են մեզ ձայներով: Տանը դրանց աղբյուրներն են տեսախաղերը, հեռուստացույցները, համակարգիչները, պլանշետները, խելացի բարձրախոսները, երաժշտությունը, օդորակիչները և այլն։ Փողոցում լսվում են մեքենաների ազդանշանները, գնացքների աղմուկը, ասֆալտ կտրող մուրճերը և այլն։
2013 թվականի ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է «Brain, Structure and Function» ամսագրում, գիտնականները փորձարկել են լռության և տարբեր տեսակի աղմուկի ազդեցությունը լաբորատոր մկների վրա: Հետազոտության արդյունքները զարմանալի էին. մկների մոտ, որոնք ենթարկվում էին օրական 2-ժամյա «լռության սեանսին», արտադրվում էին հիպոկամպային նոր բջիջներ։ Իսկ հիպոկամպը պատասխանատու է հիշողության, հույզերի և սովորելու համար:
Մեկ այլ հետազոտություն, որը հրապարակվել է 2006 թվականին «Heart» ամսագրում, ցույց է տվել, որ երկու րոպե լռությունն ավելի լավ է օգնում թուլանալ, քան «հանգստացնող» երաժշտություն լսելը։
Այնպես որ փորձեք օրական թեկուզ 30 րոպե ժամանակ անցկացնել լռության մեջ։ Դա կօգնի ձեր թե՛ ֆիզիկական, և թե՛ հոգեկան առողջությանը։