Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ Կոբախիձե
ՄիջազգայինՎրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում է հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Գիտակցելով խաղաղության կարևորությունը՝ մենք առաջատար դեր ենք խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանը հակամարտությունների տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջան դարձնելու ջանքերում։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը: Մենք ցանկանում ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որն աջակցում է երկրների միջև համագործակցության և վստահության կառուցմանը, որպեսզի երաշխավորվի, որ տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին», – ասել է Կոբախիձեն: