Էդգար Ղազարյանը հիշեցրել է Շուշի մեկնելիս Էրդողանի կնոջ խոսքերը հայ գերիների մասին
ԹեմաԱրձագանքելով Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի՝ Նյու Յորքի հանդիպումներից տարածած տեսանյութին՝ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցնում է.
«Շուշի մեկնելու ճանապարհին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցի ժամանակ միջամտում է Էրդողանի կինը։ Նա հորդորում է Ալիևին ականապատ տարածքների քարտեզներ ստանալ հայ գերիների դիմաց։
Տեսանյութում Ալիևն Էրդողանին ասում է, որ եթե ականապատ տարածքների բոլոր քարտեզները ստանան, դա մեծ առավելություն կտա նրանց, քանի որ հակառակ դեպքում դրա համար մոտ 10 տարի կպահանջվի։ Խոսակցությանը միջամտում է Էրդողնի կինը՝ Էմինե Էրդողանը՝ հարցնելով, թե կան արդյոք էլի հայ գերիներ։ Դրական պատասխան ստանալով Ալիևից՝ նա ասում է, թե ուրեմն մաս-մաս տվեք։
Գերիները դեռ բաքվում են, նրանց ավելացել են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները, իսկ Հայաստանի ղեկավարի կինը ջերմ ժպիտով բարեկամություն է հաստատել Թուրքիայի նախագահի տիկնոջ հետ»։