Արցախցի Էդգար Քամալյանը գրում է․
Անցյալ տարի այս օրը պետք է դուրս գայինք տնից, Ճարտարից, Արցախից…
Բոլորիս պես մայրիկը չէր ուզում լքել իր օջախը: Տխուր-տրտում նստած էր: Մտածեցի՝ մի ալիք ցասումը դուրս հանելը մի քիչ կթեթևացնի նրա ապրումները և առաջարկեցի բարձրանալ երկրորդ հարկ՝ սպասքի իր սիրելի նմուշների մոտ: Մայրիկը տարակուսած նայեց ինձ՝ չգուշակելով, թե ինչու իրեն բերեցի այստեղ:
Վերցրեցի առաջին ափսեն ու տվեցի ձեռքը՝ ասելով կոտրի: Հետո արդեն մայրիկին կանգնեցնել հնարավոր չէր…
Իր թույլտվությամբ եմ հրապարակում այս տեսանյութը»: