Մբապեն բաց կթողնի երեք շաբաթ
ՍպորտՄադրիդի «Ռեալը» հաստատել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքը։ Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ «Ալավեսի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի խաղում (3-2) 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։
The Athletic-ը գրում է, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը խաղադաշտից կբացակայի շուրջ երեք շաբաթ։ Նա բաց կթողնի Մադրիդի «Աթլետիկոյի» ու «Վիլյառեալի» դեմ Լա լիգայի խաղերը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը ֆրանսիական «Լիլի» հետ։