Ավստրալիայում ստեղծել են գինի, որը մաքրում է արյունատար անոթները
ՀասարակությունՆախաձեռնության հեղինակը եղել է Ավստրալիացի մի գինեգետ: Ինչպես նշում են մասնագետները, գինու յուրաքանչյուր շիշ պարունակում է մեծ քանակությամբ ռեսվերատրոլ` բնական հակաօքսիդանտ, որն առկա է խաղողում:
Ինչպես նշել է մասնագետը, այդ գինում այն 1000 անգամ ավելի շատ է, քան սովորական գինու մեջ: Ըստ նրանց, այդ նյութը կանխում է աթերոսկրելոզի առաջացումը:
Վաղուց արդեն ապացուցված է, որ քիչ չափաբաժիններով գինու ընդունումը ինքնին արդեն դեղ է: Սակայն սույն հայտնագործության շրջանակներում մասնագետները պարզել են, որ որքան շատ հակաօքսիդանտ են մարդիկ օգտագործում , այնքան ավելի լավ:
Բացի այդ, գինու համի վրա ռեսվերատրոլի մեծ չափաբաժինը ոչ մի կերպ չի ազդում, քանի որ այն անհամ է և չունի հոտ:
Աղբյուրը՝ trental.ru