Եվրասիական տնտեսական համաժողովին Հայաստան կայցեկի ՌԴ վարչապետը
ՏնտեսությունՍեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը, որին կ։ասնակցի ՌԴ վարչապետ Մ.Միշուստինը
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Развитие интеграции
Այս տարվա Եվրասիական տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարին. հեռանկարներն ու գերակայությունները»։ Համաժողովի մասնակիցները կքննարկեն Միության անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության արդիական ուղղությունները, ինչպիսիք են ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը, համակողմանի կոոպերացիան և տեխնոլոգիական համագործակցությունը, թվայնացումը, տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկայի զարգացումը, ներքին շուկայի որակը և աջակցությունը ձեռնարկատիրությանը, ինչպես նաև միջազգային համագործակցությունը։
Համաժողովի գործարար մասի նստաշրջանների թեմաներն ուղղված կլինեն եվրասիական «հնգյակի» օրակարգի արդիական և համատեղ ուշադրություն պահանջող հարցերի լուծումների որոնմանը։
Համաժողովը համընկնում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ և նախատեսում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների, երրորդ երկրների կառավարությունների անդամների, խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն, որոնք հետաքրքրված են Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ:
Միջոցառումն անցկացվում է 2024 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում:
Միջոցառման մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել Եվրասիական տնտեսական համաժողովի պաշտոնական կայքում: