Ըստ էության, պետական մակարդակի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել
ՆերքաղաքականԼեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆՆ արձանագրում է, որ ազգային տոնը պետք է նշանավորվի նրանով, որ պետական մակարդակի ամենաբարձր միջոցառումներ պետք է կազմակերպվեն այդ օրը: Մինչդեռ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին, պատկերն այլ էր:
— Ըստ էության, պետական մակարդակի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել՝ բացի նրանից, որ նախագահի նստավայրում եղել է պարգեւատրման արարողություն եւ Անահիտ աստվածուհու արձանի բացմանը մասնակցել է Փաշինյանի տիկինը: