Արգենտինայի դատարանը Վենեսուելայի նախագահին ձերբակալելու օրդեր է տվել
Արգենտինայի դատարանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրդեր է տվել, հաղորդում է TN հեռուստաալիքը։
«Արգենտինայի դատարանը որոշում է կայացրել կալանավորել Նիկոլաս Մադուրոյին մարդկության դեմ հանցագործությունների համար»,- նշում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Վենեսուելայի դատարանը ձերբակալության օրդեր է տվել Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիին, նախագահի քարտուղարության ղեկավար Կարինա Մայլիին և անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխին՝ Emtrasur ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով։
Սեպտեմբերի սկզբին Արգենտինան Միջազգային քրեական դատարանի դատախազին խնդրել էր Մադուրոյի ձերբակալության օրդեր տալ։