Անմեղության կանխավարկած. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾ
(ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՏՆՕՐԵՆ ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՌԱԴԻՈԼՈՒՐԻ ՍԵՆՅԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՅՆ ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ՏՎՈՂԸ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նարկոդիսպանսերից հայտնում են, որ լուրերը, ըստ որոնց, Քոլոյանը Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը կախելիս քոլի ազդեցության տակ է եղել, չի համապատասխանում իրականությանը։
**
ՔՈՔԻՑ ԵՆ ԿՏՐՈՒՄ
(ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՃԱՄԲԱՐ ՄԵԿՆԱԾ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿԴԱՐՁՆԵՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ. ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ցեղասպանագետների, եթե անգամ Հունգարիայում հայ երեխաներին չկացնահարեն, ապա առնվազն կդարձնեն քաղաքական հակահայ ենիչերի։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԼԱՊՇԻՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Դատախազությունից հայտնում են, որ Լապշինի ականջներին փորձել են լապշա կախել ոչ թե Իլհամի, այլ` Լուկաշենկոյի պատվերով։
**
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անկախության համար նստի Հայրիկյանը, շնորհավորանքներ ստանա ու այն վայելի Փաշինյանը: