Telegram-ի կանոնները խախտողների IP հասցեները կփոխանցվեն համապատասխան մարմիններին. Դուրով
ՀասարակությունTelegram-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների։ Այս մասին հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։
Այս միջոցն ընդունվել է հանցագործներին Telegram որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։
Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին՝ խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե մեկ միլիարդ օգտատեր»,-գրել է Դուրովը։