Խնձորի քացախն օգտակար է աղիների բակտերիաների համար. MedicalXpress
ՀասարակությունԽնձորի քացախը մեծացնում է օգտակար բակտերիաների քանակը մեր ստամոքս-աղիքային համակարգում, սակայն այս մթերքի անջրախառն օգտագործումը կարող է վնասել ատամի էմալը: Դրա մասին MedicalXpress-ին պատմել է Տեխասի համալսարանին առընթեր Անդերսոնի քաղցկեղի կենտրոնի բժիշկ, դիպլոմավորված սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Լինդսի Ուոլֆորդը:
2023 թվականին Frontiers in Clinical Diabetes and Healthcare բժշկագիտական հանդեսում հրապարակված մի փոքրիկ հետազոտություն ցույց է տվել, որ ութ շաբաթվա ընթացքում օրական երկու ճաշի գդալ խնձորի քացախի օգտագործումը հանգեցրել է գլիկահեմոգլոբինի նվազմանը 9,21%-ից մինչև 7,79%:
Գլիկահեմոգլոբինն ի տարբերություն արյան գլյուկոզի ցուցիչի, որն արտացոլում է արյան գլյուկոզի մակարդակի մասին միայն թեստի պահին) արյան մեջ շաքարի միջին մակարդակը 3-4 ամիս ժամանակահատվածում արտացոլող կենսաքիմիական ցուցիչ է:
Մեկ այլ գիտական աշխատանք ցույց է տվել, որ երկու ճաշի գդալ քացախը կարող է նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի բարձր խտության լիպոպրոտեինների (High-density lipoproteins, HDL) «վատ» կոնցենտրացիան:
Բժիշկը պարզաբանել է, որ այդ հետազոտությունների մեծ մասն իրականացվել է բնակչության շատ փոքր խմբերի վրա։ Դա կասկածի տակ է դնում արդյունքների ճշգրտությունը: Ընդսմին, խնձորի քացախն իսկապես կարող է օգտակար լինել առողջության համար: Սննդաբանը նշել է, որ այս մթերքը պարունակում է բնական պրոբիոտիկներ՝ կենդանի միկրոօրգանիզմներ, որոնք մարդու համար ոչ ախտածին են և կարող են վերականգնել օրգանների բնականոն միկրոֆլորան։