4 բան, որոնք խանգարում են երջանկությանը
ՀասարակությունԿան բաներ, որոնք խանգարում են մեր երջանկությանը։ Սկսեք այսօր. բաց թողեք և փոխեք այն, ինչ ձեզ խանգարում է:
Թույլ տալ, որ ուրիշների խոսքերն ազդեն ձեզ վրա
Միայն դուք ինքներդ կարող եք իմանալ, թե կոնկրետ ինչ է ձեզ անհրաժեշտ կյանքում: Ձեր տրամադրությունն ու կարծիքը ձեր մասին չպետք է կախված լինի նրանից, թե ինչ են ասում կամ մտածում ուրիշները:
Ամաչել սխալներից
Կարևորն այն է, թե ինչ է կատարվում տվյալ պահին։ Բոլոր մարդիկ սխալվում են, բայց ձեր անցյալի սխալները չեն որոշում ներկան ու ապագան: Դա փորձ էր, որից պետք է եզրակացություններ անել և ուղղակի առաջ շարժվել։
Կասկածել սեփական ցանկությունների վրա
Ձեր կյանքում պետք է լինի կիրք՝ մի բան, որը ձեզ էներգիա է տալիս և ոգեշնչում: Որոշեք, թե ինչ կցանկանայիք անել, միգուցե վաղուց էիք ցանկանում սկսել նկարել, պարել, յոգայով զբաղվել, ճամփորդել՝ դադարեք կասկածել:
Հետաձգել ավելի ուշ
Որոշում կայացրեք մարմնավորելու այն, ինչ երկար ժամանակ հետաձգում էիք։ Դուք ունեք երկու տարբերակ՝ գնալ հոսքի հետ, կամ վերցնել թիակը ձեր ձեռքերում և վերջապես լողալ ուր ուզում եք: Որոշ ժամանակ անց դուք կափսոսաք, որ ավելի շուտ չեք սկսել: