Իրեր, որ հաջողություն կարող են բերել կենդանակերպի նշանների որոշ ներկայացուցիչներին
ՀասարակությունԿան որոշ իրեր, որոնք հաջողություն և բախտավորություն են բերում: Երբեմն նույնիսկ ամենապարզ առարկաները կարող են հաջողություն, երջանկություն և բարգավաճում բերել Կենդանակերպի նշանների ներկայացուցիչների կյանք։
Խոյ (մարտի 21 – ապրիլի 19)
Այս նշանի մարդիկ պետք է պահեն այն իրը, որն ունեցել են իրենց կյանքի երջանիկ պահերին, օրինակ՝ բանալու կախազարդ, գրիչ, մատանի կամ կուլոն։ Այդ փոքրիկ իրը Խոյերին վստահություն կհաղորդի և հաջողություն կգրավի նրանց կյանք:
Ցուլ (ապրիլի 20 – մայիսի 20)
Ցուլերն առաջին հայացքից թվում են ինքնաբավ ու ինքնավստահ, սակայն նրանց պակասում է պարզ ջերմությունն ու հոգատարությունը։ Այդ իսկ պատճառով նրանք պետք է տանը պահեն իրենց ընկերների ու սիրելիների լուսանկարները՝ շփվելով, ում հետ հաճելի հույզեր են ապրում։ Լավ է միասին լուսանկար ունենալ, քանի որ դա ավելի շատ դրական լիցքեր կբերի։
Երկվորյակներ (մայիսի 22 – հունիսի 21)
Երկվորյակները պետք է գնեն ինչ-որ կրկնակի արձանիկ, որը կմիացնի տարբեր տարերքներ, օրինակ՝ սառույցն ու կրակը, սև ու սպիտակ կատու, կամ Ին և Յանը: Եթե չկա, ապա արժե նմանատիպ նշաններով նկար տեղադրել աչքի ընկնող տեղում։ Այս իրերը նշանի ներկայացուցիչներից կհեռացնեն բացասականությունը և հաջողություն ու բարգավաճում կգրավեն։