Այս շարժումը նոր է սկսվում, եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է. Սրբազանը թվարկեց պայքարի հիմնական ուղենիշերը
Այս շարժումը նոր է սկսվում, եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար կյանք է, և այս նյարդերի պատերազմում հաղթելու է նա, ով աննահանջ է, համառ է և համբերատար է, ով պատրասատ է զոհաբերության և զրկանքների. Մարզահամերգային համալիրում Սրբազան շարժման մեծ հավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Սա ճշմարտության համար պայքար է, և ոչ ոք չի կարող մեզ, ինձ բաժանել այս հավատքից»,-ասաց նա։
Սրբազանը թվարկեց պայքարի հիմնական ուղենիշերը։
. ՀՀ-ում գործող վարչախմբի սահմանադրական կարգն ու պետության հիմքերը քայքայող գործողությունները պետք է համարժեք արձագանք ստանան և մենք կոչված ենք վերակագանելու Սահմանադրական կարգը ՀՀ-ում։
. ՀՀ-ն լեգիտիմ իշխանություն պետք է ունենա։
. Պետք է ձևավորենք նոր իշխանություն, որը կձևավորվի ըստ արժանքիների՝ դառնալով հաշտության և բոլորի կառավարություն։
. Պետք է բաժանանար գծերը վերացվեն և մենք կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը։
Պետք է դառնան երկարաժամեկտ և կայուն խաղաղության դրոշակակիրը։
. Գերլարված տարածաշրջանում երկարաժամետ խաղաղութունը կարելի է վերադաձնել իրական բանակցություններով՝ արցախյան հիմնախնդիրը միջազգային օրակարգ բերելով, արցախցիների սեփական բնօրրան վերադառնալու իրավունքով, գերիներին տուն վերադարձնելով, Ադրբեջանի ԶՈւ-ին ՀՀ տարածքից դուրս մղելով։
. ՀՀ-ն պետք է հրաժարվի հականերով արտաքին քաղաքականությունից, վերադառանալ վստահելի գործընկերություն կառուցելով, ուժային կենտրոնների համադրման և ոչ թե հակադրման միջոցով։
. Առանցքում պետք է ունենալ ՀՀ պետության շահը և հայկական օրակարգը։
. ՀՀ-ում գործի այլևս երբեքի սկզբունքը»։