Բլոգեր Ալեքսանդր Լապշինին ազատ են արձակել, ոստիկանությունից ասել են՝ թյուրիմացություն է, նրան Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալել (Տեսանյութ)
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ում պահում էին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնում և թույլ չէին տալիս մուտք գործել Հայաստան, ազատ է արձակվել։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով մեկնել է՝ տեղում հասկանալու իրավիճակը, քիչ առաջ հայտնեց՝ ոստիկանությունից ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել, Լապշինին Ադրբեջանի պահանջով չեն ձերբակալել, այլ՝ Բելառուսի։