Ռուսները գրեթե Գորնյակ ստրատեգիական բնակավայրի կենտրոնում են (Քարտեզ)
ՄիջազգայինՍելիդովո-Կուրախովսկի ուղղությամբ` Գորնյակ հանգուցային բնակավայրի հատվածում ռուսական ուժերի ակտիվ հարձակումը շարունակվում է: Ուկրաինական կողմը, բնական է, լավ գիտակցում է Գորնյակի կորստից բխող հետեւանքները, եւ եղած բոլոր միջոցներով փորձում է դիմադրել: Սակայն ռուսները քաղաքը գրոհում են երկու ուղղությամբ` հյուսիսից եւ արեւելքից, եւ գործնականում արդեն քաղաքի կենտրոնական գոտում են:
Ուկրաինական կողմի համար վտանգը մեծացավ նաեւ այն բանից հետո, երբ երեկ ռուսները, այս ուղղության հարավայի թեւում` Օստրոեի հատվածում` այս բնակավայրի հյուսիսային ուղղությամբ մոտ 2 կմ-ով ճղքեցին պաշտպանությունը` դուրս գալով Կուրախովոյի ջրամբարի արեւելյան հատված: Այստեղից ռուսները ուղիղ կերպով սպառնում են Կուրախովսկին` շարժվելով ջրամբարի երկայնքով: Նաեւ ունենալով Կուրախովկա-Գորնյակ ուղղությամբ` Գորնյակում հարձակվող ռուսական ուժերին ընդառաջ առաջանալու լավ դիրքեր: Իսկ դա նշանակում է այդ գծից արեւելք գտնվող ուկրաինական զգալի ուժերի համար նշանակել ամբողջական շրջապատման վտանգ: