Temu առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել
ՀասարակությունCyberhub.am֊ի անվտանգության փորձագետ Լևոն Իսաջանյանը հայտնաբերել է, որ Հայաստանում ակտիվորեն գովազդվող և վերջին շրջանում տարածում ստացած չինական Temu առևտրային հարթակի հաճախորդների տվյալների մեծ արտահոսք է տեղի ունեցել:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը, դրանց մեջ նաև ՀՀ քաղաքացիների տվյալներ կան, այդ թվում օգտանուն, էլփոստի հասցե, ինչպես նաև որոշ գաղտնագրված տվյալներ։
«Դա կարող է նշանակել (այստեղ արդեն խոսում ենք ընդամենը ենթադրությունների մակարդակով), որ բազայում նաև կան օգտատերերի գաղտնաբառերը»,- գրել է նա։
Լևոն Իսաջանյանը խորհուրդ է տալիս ապահովության համար փոխել Temu֊ում ձեր գաղտնաբառը։ «Բացի այդ, եթե դուք նույն գաղտնաբառը օգտագործել եք այլ հարթակներում (շատ իզուր), անպայման փոխեք նաև այդ հարթակներում ձեր գաղտնաբառը։»,- գրել է Արթուր Պապյանը։