Մի քանի իրավիճակ, երբ պետք է բերանը փակ պահել
ՀասարակությունՉիմանալով, թե երբ փակենք մեր բերանը, մենք խոստումներ ենք տալիս, որոնք չենք կարող կատարել, փչացնում ենք հարաբերությունները ընկերների կամ գործընկերների հետ, ներգրավվում ենք անիմաստ բանավեճերի մեջ:
Ահա մի քանի իրավիճակ, որտեղ լռությունը ոսկի է.
1) Երբ ձեզ ցանկանում են վիրավորել
Վիրավորանքները ցույց են տալիս, որ ձեր հակառակորդը սպառել է ապացույցները վեճի ժամանակ, և, հետևաբար, նա ցանկանում է հրահրել ձեզ, արթնացնել ուժեղ հույզեր, ստեղծել իրավիճակ, որտեղ դուք կարող եք սայթաքել:
2) Եթե կարծում եք, որ հետո կզղջաք ձեր ասածի համար
Երբ մենք դառնում ենք իմպուլսիվ և բռնկուն, մեծ հավանականություն կա, որ վիրավորենք և՛ ուրիշներին, և՛ ինքներս մեզ: Արժե՞ն արդյոք ասված խոսքերը նրան, որ հետո ամաչենք դրանցից։ Միանշանակ ոչ։
3) Երբ դուք չունեք ամբողջական տեղեկատվություն
Մարդը, ով վեճի մեջ է մտնում և իր կարծիքն է հայտնում առանց հավաստի տեղեկություն հաստատելու, կարող է հասարակության մեջ լավագույն համբավ չվայելել։