Սպորտի սիրահարների մոտ բարձր է սրտի կաթվածի առաջացման ռիսկը. գիտնականներ
ՀասարակությունԲժիշկները մեկնաբանում են, որ կարևոր սպորտային միջոցառումների հետ կապված հոգեբանական սթրեսը կարող է բարձրացնել սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը:
Հետազոտության շրջանակում գիտնականները ուսումնասիրել են սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող 15 ու առողջ 11 կամավորների: Այդ հետազոտության ընթացքում բոլոր մասնակիցները անցել են հոգեբանական լարվածություն առաջացնող փորձի միջով, որից հետո էլ գիտնականները չափել են նրանց արյան ճնշումն ու զարկերակով հոսող արյան հոսքի արագությունը:
Արդյունքում նրանք պարզել են, որ հոգեբանական սթրեսը հանգեցրել է սրտի զարկերի հաճախականության կրճատման ավելացման ու զարկերակային ճնշման բարձրացման, որը մատնանշում է սրտի մկաններում թթվածնի օգտագործման ավելացման մասին:
Նշված ցուցանիշների առավել շատ բարձրացում նկատվել է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են սրտի հետ կապված խնդիրներ:
Գիտնականները նաև ախտորոշել են մանր արյունատար անոթներով դեպի սիրտ արյան հոսքի կարողության բացակայություն:
Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ հոգեբանական սթրեսը կարող է վտանգ ներկայացնել սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող որոշ մարդկանց համար, այդ պատճառով նրանք պետք է կանոնավոր կերպով խորհրդակցեն իրենց բուժող բժշկի հետ, որպեսզի նվազագույնի հասցնեն սրտի նոպայի առաջացման ռիսկը:
Աղբյուրը՝ gogetnews.info