Huawei-ը ներկայացրել է Watch D2 խելացի ժամացույցը
ՀասարակությունHuawei-ը ներկայացրել է Watch D2 խելացի ժամացույցը միջազգային շուկայի համար, որը Watch D-ից հետո շարքի շարունակությունն է: Այս ժամացույցը եզակի է նրանով, որ կարող է շարունակաբար չափել արյան ճնշումը՝ առանց լրացուցիչ սարքավորումների կամ վերակարգավորման անհրաժեշտության:
Huawei Watch D2-ի հիմնական առանձնահատկությունը արյան ճնշումը շուրջօրյա վերահսկելու հնարավորությունն է։ Բացի դրանից՝ ժամացույցը հետևում է առողջության ութ հիմնական ցուցանիշներին, ներառյալ սթրեսի մակարդակին և քնի որակին:
Նոր ժամացույցը հագեցած է մեծ 1,82 դյույմանոց AMOLED էկրանով և ունի մարզման ավելի քան 80 ռեժիմի աջակցություն, ինչպես նաև ավտոմատ ճանաչում է վեց տեսակի գործողության: Ներկառուցված GPS-ը և Huawei-ի վերջին TruSense սենսորը հնարավորություն են տալիս Watch D2-ին ավելի ճշգրիտ չափումներ կատարել: