Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ` ընդդիմադիր Արմեն Գեւորգյանը մեկնում է Վիլնյուս
ՆերքաղաքականՄինչ խորհրդարանական ընդդիմությունը կոկորդ է պատռում՝ ապացուցելու, որ օր առաջ ուզում է ազատվել օրվա իշխանությունից եւ պնդում է, որ իրենք մանդատներից կառչած չեն, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ գործուղվում է Վիլնյուս:
Կարգադրության մեջ մասնավորապես ասված էասվում է. «Կարգադրում եմ՝ ժողովրդավարության ամրապնդմանը եւ կառավարման բոլոր մակարդակներում տոկունության ձեւավորմանը միտված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 24-26-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին: Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:
Այսքանից հետո՝ թերեւս Ա. Գեւորգյանին մնում է ալենսիմոնյանական ոճով ասել, թե Աստծո պարգեւ է այսպիսի իշխանության մոտ ընդդիմություն աշխատելը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ