Սպասողական դիրքը վտանգավոր է Հայաստանի համար. Մարտիրոսյան
ՆերքաղաքականԱյն, որ Փաշինյանն ասում է, թե վտանգ կա ՀԱՊԿ-ից, բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ հարց է բարձրացնում՝ ՀԱՊԿ-ից՝ ումի՞ց:
— Կարո՞ղ է Ղրղզստանից: Իհարկե՝ ոչ, նկատի ունի՝ Ռուսաստանից: Այսինքն` ասում է նույն բանը, ինչ Ֆրանսիայի արտգործնախարարը: Ինքը տանում է նույն գիծը, բայց չի կարողանում գալ վճռական քայլի: Տրամաբանորեն, եթե քո կարծիքով՝ ՀԱՊԿ-ը վտանգ է Հայաստանին, ու դու դուրս չես գալիս ՀԱՊԿ-ից, ուրեմն՝ դու ես վտանգը: Նա դուրս չի գալիս, որովհետեւ վերջնականապես վստահ չէ: Ինքը հիմա ՌԴ-Արեւմուտք հակամարտության հարցում սպասողական դիրքում է: Իսկ այդ սպասողական դիրքը վտանգավոր է Հայաստանի համար: