«Փյունիկի» օրինակը ցույց է տալիս, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՊԱՐԵԿԻ ԳԵՐՈՒՀԻՆ
(ՊԱՐԵԿԻ ԿՈՂՄԻՑ` ԼՈԳԱՐԱՆԻ ԴՈՒՌԸ ԿՈՏՐԵԼՈՒ ԵՎ ՍԻՐԱԾ ԱՂՋԿԱՆ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հարսնացուն փախցնելիս կկծի, քացիներով կխփի, պետք չէ անհանգստանալ, դա մարտունեցիների համար հին ավանդույթ է։
**
ԴԱՍԱԿԱՆ
(«ՄԵՆՔ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՊԿ-ՈՒՄ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ, ԵՐԲ ՄԵՐ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀԱՐՑԵՐԻՆ ԿՀՆՉԻ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ»`
ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀԱՊԿ- ից հայտնում են, որ իմանան Նիկոլն ինչ է ուզում, որ պատասխանեն` կպատասխանեն, բայց որ չգիտեն` ինչ է ուզում, ի՞նչ պատասխանեն։
**
ՏԵՂԱՊՏՈՒՅՏ
(«ՈՐՈՇԵԼ ԵՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՆԵԼ «ՓՅՈՒՆԻԿԸ», ՊԱՏՃԱՌԸ` ՀՖՖ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԼԱԾԱՆՔՆ Է». ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ֆուտբոլային տեսաբանների` «Փյունիկի» օրինակը ցույց է տալիս, որ հայկական ֆուտբոլը ոչ միայն վեր չի հառնում մոխրակույտերից, այլ դեռեւս շարունակում է կրիայի նման սողալ։
**
ԴԱՏԱՎՈՐԸ` ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ
(ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ՏԵՎԱԾ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՐԱԾ ՃԱՌԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Короче, Слихасовски!
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
( ՀՀ ՍԱՀՄԱՆԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԱՄՐՈՑՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ` ԱՆԴՈՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Береженого андон бережёт!
**
ԽՈՍՏՈՎԱՆԵՑԻՐ, ՈՐԴՅԱԿՍ…
(«ԵՍ ՍԱՏԱՆԻՍՏ ԵՄ, ԻՆՁ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՀՐԱՎԻՐԵԼ»` ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԻԼՈՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աղանդների համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ ամբողջ ՔՊ-ից միայն Վիլենն է խոստովանել, որ ինքը նիկոլիստ է:
**
ՆՈՐ ԱԹԱԹՈՒՐՔԸ` ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐՆԵՐԻ ՀՈՎԱՆԱՎՈՐ
(ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐՆԵՐԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուրքիայի ազգայնամոլների ընկերությունից հայտնում են, որ Եվրոպայից սպասելի էր, որ տրանսգենդերներին կհովանավորեն, բայց որ իրեն նոր Աթաթուրք հռչակած Էրդողանը կհովանավորեր տրանսգենդերներին, այն էլ հայ, դա լրիվ սրբապղծություն է:
**
ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ ՀՈՎԻԿԸ
(«ՀԱՐՄԱՐ ՉԵՄ ԳՏԵԼ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ»` ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վերաօծողների միությունից հայտնում են, որ ՀՅԴ մտնելուց Հովիկ Աղազարյանին դաշնակները օծել էին, իսկ ՔՊ մտնելուց Նիկոլը նրան մի լավ վերաօծել է: