Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. Զախարովա
ՄիջազգայինՀայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և նրա արբանյակներից. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը սպառնալիք է ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը:
«Սա անհեթեթ է՝ հաշվի առնելով, որ մենք այնտեղ մատակարարում ենք պարեն, առևտուր ենք անում, շարունակում ենք մնալ ամենամտերիմ դաշնակիցը: Նրանք պետք է վախենան Արևմուտքից և նրա արբանյակներից, որոնք վաղուց մասնագիտացել են գունավոր հեղափոխությունների հրահրման ոլորտում: Արևմուտքը հեշտությամբ դավաճանում է նրանց, ում երեկ համարում էր համախոհներ: Որպես օրինակ՝ տեսեք՝ Արևմուտքն ինչ արեց Վրաստանի հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ «հենց որ երկիրը սկսում է տեր կանգնել իր ազգային շահերին, Արևմուտքի դեմքից անմիջապես ընկնում է գառան դիմակն ու բոլորը տեսնում են գայլի մռութը»: