Xiaomi-ն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով...
ՀասարակությունԱյս տարվա օգոստոսին Xiaomi-ն առաջ է անցել Apple-ից՝ դառնալով աշխարհում սմարթֆոնների վաճառքի ցուցանիշներով երկրորդ խոշորագույն ապրանքանիշը, ասվում է Counterpoint Research հետազոտական կազմակերպության նոր զեկույցում:
Xiaomi-ի սմարթֆոնների վաճառքը կայուն է մնացել 2024-ի օգոստոսին, մինչդեռ Apple-ը նույն ժամանակահատվածում սեզոնային անկում է գրանցել: 2022-ից մինչև 2023-ի առաջին կիսամյակը Xiaomi բջջային հեռախոսները մատակարարման շղթայում դժվարությունների են բախվել (մյուս արտադրողները նույնպես), բայց ընկերությունը ճշգրտել է իր արտադրանքի, վաճառքի և բաշխման ուղիների ռազմավարությունը, ինչի շնորհիվ էլ այսպիսի արդյունք է գրանցել։