Շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը. Ինձագի
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում գրանցած ոչ-ոքիի մասին.
«Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ ես խնդրել էի: Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Սիթին», այդ պատճառով էլ տրամադրվեցինք մինչև վերջ:
«Ինտերը» նաև պահեր ստեղծեց: Դարմիանը չհարվածեց դարպասին, որովհետև թիկունքում լսել էր Բարելայի ձայնը, բայց ես ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը»,- 48-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի: