Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան
ՀասարակությունԲոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի:
Նա դիմեց ՀՀ ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող անձանց:
«Միայն ԱԱԾ շրջանառած տեղեկատվությունը չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ: Հորդորում եմ ՀՀ ուժային կառույցներին՝ հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»,- ասաց նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանեմ, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։