ՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
ՀասարակությունԿիրովի մարզում վեցամյա տղայի և նրա կրտսեր քրոջ խաղը կրակմարիչով քիչ է մնացել ավարտվի ողբերգությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ Միջադեպը տեղի է ունեցել Շաբալինսկի շրջանի Նովոտրոիցկոե գյուղում։ Երեխաների տատիկը տանը քնացնելիս է եղել կրտսեր թոռնիկին։
Այդ ժամանակ ավագներ երեխաներն իրենց հոր կրակայրիչը վերցրել են ու խաղացել խոտի դեզի մոտ։ Դեզի կողքին եղել է դյուրավառ հեղուկի տարա։ «Խաղով տարված՝ երեխաները պատահաբար թափել են տարան։ Վառելիքը դուրս է թափվել ու բռնկվել, կրակն ակնթարթորեն տարածվել է»,- ասել է վարչության ներկայացուցիչը։ Երեխաներին հաջողվել է փախչել տնից անվտանգ հեռավորության վրա։ Տատիկն ու նրա կրտսեր թոռը նույնպես հասցրել են լքել տունը։
«Արդյունքում ամբողջությամբ այրվել են տունն ու տնտեսական շինությունները։ Հրշեջ-փրկարարները թույլ չեն տվել, որ կրակը տարածվի հարակից շենքերի վրա»,- պարզաբանել են ԱԻՆ-ից։ Թե որտեղ են այժմ բնակվելու հրդեհից տուժածները, կորոշի տեղական վարչակազմը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live