Ռուսական բանակը ջախջախել է ՆԱՏՕ-ի զրահատեխնիկայի շարասյունը, որը փորձել է գրոհել Կուրսկի սահմանային շրջանի Վեսյոլոյե գյուղը։
Ուկրաինայի զինված ուժերը Գլուշկովսկի շրջանում շարունակում են «մսաղացային» հարձակումները Վեսյոլի ուղղությամբ` փորձելով դուրս կալ Կուրսկում ուկրաինական հիմնական գոտում գրոհող ռուսական ուժերի թիկունք:
Վեսյոլոե ներխուժելու հերթական փորձի ժամանակ ուկրաինական ողջ գրոհային խմբավորմանը ռուսները ներքաշել է «մինի կաթսայի» մեջ` գլխովի ոչնչացնելով հարձակվող ուժերը: «Կաթսան» ստեղծվել է Ռուսաստանի տարածքի սահմանից 1,5 կմ հեռավորության վրա։
Ոչնչացված ՆԱՏՕ-ական զրահատեխնիկայի թվում են Շվեդական CV90 հետևակի մարտական մեքենաներ, գերմանական Marder 1A3-ներ, տանկեր, այլ զրահապատ տեխնիկա եւ մեծ թվով էլիտար հետեւակ:
Ռազմական աղբյուրները հայտ նում են, որ ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան փորձել է ճանապարհներով շարժվել դեպի Վեսյոլոե: Սկզբնական հատվածում ռուսները որեւէ կերպ չեն խոչնդոտել` շաժվող ուժերի մոը ապահովության զգացողություն առաջացնելով: Սակայն համապատասխամ կետում միանգամից սկսել են գործել ռուսների հրետանին և անօդաչու թռչող սարքերը, ավիացիան եւ այլն: Իսկ մարտական գոտու պարամետրը վերահսկել են ռուս դեսանտայինները` «պարկից» ոչ մեկին դուրս չթողնելով: