Պուտինը ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է ուկրաինական հակամարտության էքսկալացիային Զախարյանն անպատրաստ է մեկնել Իսպանիա, պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության. Լեդյախով Մոսկվան չի պատրաստվում ինքնաթռի հարցով Բաքվից ներողություն խնդրել. Ռուսական աղբյուր Ուկրաինական անօդաչուները հատել են ադրբեջանական ինքնաթիռի ուղին կամ պայթել նրա մոտ. Ուկրաինական աղբյուր ՇՏԱՊ. «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը․ Իրավապաշտպան Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղը Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածը Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվի Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել Եվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The Guardian

«Մի բանով օգնեք՝ մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք»

Հասարակություն

Կրկին քաոս, որի գլխավոր դերակատարներն են քաղաքապետարանը, թաղապետարանն ու անհասկանալի գործառույթով համայնատիրությունը, որի լինելն այդպես էլ ոչ ոք չհասկացավ, չնկատեց (բացի գումար պահանջելուց) ու չկարեւորեց:

Դավիթաշեն համայնքի երկրորդ թաղամասի շքամուտքերում փակցրել են մի թղթե գրություն, որտեղ գրված է. «Բակի կանաչապատման, ծաղկապատման, բարեկարգման համար անհրաժեշտ է ամեն բնակարանից 2000-3000 դրամ: Բոլորի մասնակցությունը ցանկալի է»: Նշված է նաեւ հեռախոսահամար:

Այս հարցը պարզաբանելու համար «Իրավունք»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն ԱՐՄԵՆ ԲԵԳՈՅԱՆԻ հետ, ով ներկայացված նկարը համարեց ոչ օրինական, սակայն նաեւ ասաց, որ եթե համայնատիրությունն է գրության հեղինակը, ու եթե բոլորը կողմ են, ապա՝ ինչո՞ւ ոչ:

«Մենք գումար չենք հատկացնում եւ, այսպես ասած, ո՞ւմ հատկացնենք: Եթե դիմում են մեզ՝ տնկանյութեր տրամադրելու համար, մենք այդ ժամանակ ուսումնասիրում ենք բակային հնարավորություները ու մեր հնարավորությունները հաշվի առնելով՝ տրամադրում ենք: Ուղղակի, մենք չգիտենք, թե համայնատիրությունն ինչ է ցանկացել անել, արդյո՞ք դիմել է թաղապետարան կամ մեզ դիմե՞լ է ու չի՞ ստացել օգնություն: Մեր մասով կասեմ, որ նման բան չի եղել: Ինչ վերաբերում է համայնատիրությանը, որը ձայներով քվեարկող մարմին է, պարզապես, իրավունքի տեսանկյունից, ինքը կարող է ինչ-որ նախաձեռնող լինել եւ փող հավաքել: Գիտեմ, որ բնակիչները կողմ են քվեարկում: Խնդիրը սրանում է: Ես ուղղակի իրավական տեսանկյունը նշեցի, բայց բազմաթիվ բակեր են եղել, որ դիմել են մեզ, եւ մենք օժանդակել ենք: Ինչ վերաբերում է մեզ, մենք հիմնականում հանրային օգտագործման տարածքներն ենք սպասարկում, իհարկե, այս պահին նաեւ բակային տարածքներ»,- իր խոսքում ասաց Բեգոյանը:

Ի՞նչ է ստացվում. եթե համայնատիրությունը դիմեր Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, ապա գումար հավաքելու կարիք չէր ունենա: Այսինքն՝ հեշտ միջոց են սովորել՝ բնակիչներ ջան, փող տվեք, ձեր տարածքը կանաչապատենք: Հարց է առաջանում, որ ամեն ամիս բնակիչը գումար է մուծում համայնատիրությանը, ի՞նչի վրա են ծախսվում այդ գումարները: Երբ բնակչության մեծ մասը օրվա հացի փողը դժվարությամբ է վաստակում, բայց փորձում է ամեն տեսակի հարցերին իր գրպանից լուծում տալ, որպեսզի ապրի ավելի կանաչապատ եւ գեղեցիկ տարածքում, ապա որտե՞ղ են գրանցվում ընթացիկ ծախսերը, եւ ո՞վ է հաշվետու լինում այդ նույն բնակչին: Ի վերջո, վարչական շրջանն այդ աստիճան անճա՞ր է, որ իր տարածքը չի կարողանում կանաչապատել ու մնացել է բնակչի 2000 դրամի հույսին: Արդյո՞ք Դավիթաշեն համայնքի վարչական շրջանի պարտականությունների մեջ չէ մտնում նաեւ կանաչապատումը, կամ դրանք իրականացնելու նախաձեռնությունը:

Էլի խեղճ ժողովուրդ՝ ուզում ես շնչել՝ վճարիր: Հետաքրքիր է միայն Դավիթաշենի համայնքապետարա՞նն է այսքան «շուստրի», թե՞ նմանատիպ վարչական շրջաններ էլի կգտնվեն: Քաղաքապետարան, աուո՜ւ, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում վարչական շրջանում: Մարդկանցից կրկին գումար են հավաքում, որ կատարեն այն, ինչի համար ամեն ամիս բնակիչն արդեն վճարում է: Չէ, տեղյակ չե՞ք: Կներեք, որ շեղեցինք ձեզ, ձեր մանդատախլոցիից: Շարունակե՛ք մուրալ երեւանցուց, թե բա՝ մի բանով օգնեք, մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք: Ու մի բան էլ՝ «բոշեն փաշա չի դառնա»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Պուտինը ցույց տվեց, որ Կրեմլը պատրաստ է ուկրաինական հակամարտության էքսկալացիայինԶախարյանն անպատրաստ է մեկնել Իսպանիա, պատրաստ չէր այդպիսի ծանրաբեռնվածության. Լեդյախով Մոսկվան չի պատրաստվում ինքնաթռի հարցով Բաքվից ներողություն խնդրել. Ռուսական աղբյուրՈւկրաինական անօդաչուները հատել են ադրբեջանական ինքնաթիռի ուղին կամ պայթել նրա մոտ. Ուկրաինական աղբյուրՇՏԱՊ. «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը․ ԻրավապաշտպանԻնչո՞վ է օգտակար ձիթապտուղըԴեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածըԻմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԹաիլանդը կմիանա BRICS-ին որպես գործընկեր երկիր․ Թաիլանդի ԱԳՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ ՊուտինԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ըՓաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. ՄամիջանյանՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ ՄամիջանյանՓաշինյանը բացեց ԵԱՏՄ խորհրդի նիստըՆիկոլ Վովաևիչը կապի դուրս եկե՞լ է, նա այսօր հեռավար է վարելու նիստը. Պուտին (Video)Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ վառելափայտ է կտրել․ Ria NovastiՈ՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ ՄամիջանյանՍարսափով հրաշքին սպասող լուսաբացներ, ցավ, արցունքներ ու երկրորդ կյանք. Հրաշք բժիշկների աչքի առաջՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակՀայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցըՈւՂԻՂ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ամփոփիչ ասուլիսըԴեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր ԳրիգորյանըՀայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանումՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինիՆոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ ԱնանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համարՓաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսովՈւՂԻՂ. Դատավարություններ Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top