Փարիզի պահվածքը խանգարում է Բաքու-Երևան կարգավորմանը. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ
ՄիջազգայինՖրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է» տարածաշրջանում խաղաղաությանն ու կայունությանը, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
Նա նշել է, որ Փարիզի պահվածքը «խանգարում է» Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը և միայն «սրում է» իրավիճակը։
Հաջիզադեի խոսքով՝ Ֆրանսիան «բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում» է որդեգրել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո: