Սերբ ձյուդոիստին որակազրկել են Փարիզի օլիմպիադայի ժամանակ... խաչակնքվելու համար
ՄիջազգայինՁյուդոյի միջազգային ֆեդերացիան 5 ամսով որակազրկել է սերբ Նեմանյա Մայդովին՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ «կրոնական ժեստ ցույց տալու համար»: Այն է` Մայդովը գորգ դուրս գալուց առաջ խաչակնքել է։
Նեմանջու Մայդով. «15 օր առաջ ես ծանուցում ստացա Ձյուդոյի համաշխարհային ֆեդերացիայից կրոնական կանոնները խախտելու համար հինգ ամսով կասեցման մասին: Ավելի ճիշտ՝ օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելիս խաչակնքեցի։ Ինձ արգելված է մասնակցել բոլոր մրցաշարերին, հավաքներին և մարզումներին։
Իհարկե, իմ պաշտպանական խոսքում ես չցանկացա ներողություն խնդրել խաչակնքվելու համար։ Ես երբեք չեմ անի սա: Տերն ինձ տվել է ամեն ինչ, ինձ համար Նա թիվ մեկ է։ Սա ոչ մի դեպքում չի փոխվի։ Ցավում եմ, որ ձյուդոյի նման գեղեցիկ և դժվար սպորտաձևը նման բաների է ենթարկվել»։
Այսինքն, Քրիստոնեության երբեմնի հիմնասյուներից մեկում` Փարիզում, օլիմպիական խաղերում զգեստափոխ տղամարդիկ կարող են ելույթ ունենալ կանանց մեջ, թույլատրելի է «Վերջին ընթրիքը» ծաղրերգել տրանսգենդերների համար, բայց հնարավոր չէ խաչակնքվել։
Իսկ ահա Հայաստանում ոմանք ուզում են ժողովրդին քարշ տալ դեպի այդ Եվրոպան: