Գիտնականները պնդում են, որ սուրճը կարող է...
ՀասարակությունՕհաոյի համալսարանի և ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտների գիտնականները պարզել են, որ եթե զույգերը բեղմնավորումից առաջ, ամեն օր կանոնավոր կերպով օգտագործում են 2 և ավել բաժակ սուրճ, ապա այդ դեպքում պտղի կորուստի հավանականությունը բարձրանում է: Ռիսկային գոտում են հայտնվել նաև այն կանայք, ովքեր հղիության 1-ին շաբաթվա ընթացքում կանոնավոր կերպով ամեն օր օգտագործել են 2 և ավել բաժակ սուրճ:
Հետազոտությանը մասնակցել են 344 զույգեր: Կամավորները կանոնավոր կերպով ամեն օր գրանցել են ծխած ծխախոտի, օգտագործած կոֆեինով հարուստ ըմպելիքների, ալկոհոլի, ընդունած մուլտիվիտամնների քանակությունը: Արդյունքում գիտնականները գրանցել են վիժման դեպքեր: Հղիության 28% դեպքերում գրանցվել է վիժում:
Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կողմից կոֆեինով հարուստ ըմպելիքների օգտագործումը բարձրացրել է վիժման հավանականությունը 73%-ով, իսկ կանաց դեպքում՝ 74%-ով:
Պտղի կորստի հավանականության կրճատման հարցում օգնել են մուլտիվիտամինները: Իսկ այն մասնակիցների մոտ, ովքեր ընդունել են այդ մուլտիվիտամինները մինչև բեղմնավորումն ու շարունակել են օգտագործել այն նաև հղիության վաղ շրջանում, հավանակնությունը նվազել է մինչև 55%.
Աղբյուրը՝ meddaily.ru