Նոթբուք ունեցողները պետք է պարբերաբար մաքրեն սարքի հիշողությունը
ՀասարակությունՆոթբուքների սեփականատերերը պետք է պարբերաբար մաքրեն սարքի հիշողությունը, որպեսզի հնարավորինս երկարացնեն դրա կյանքը: Այս մասին «Մոսկվա 24»-ին ասել է Zecurion վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ուլյանովը։
Նա նշել է, որ նոութբուքի վրա մեծ քանակի ծրագրերի առկայությունը կծանրաբեռնի այն և կդանդաղեցնի սարքի աշխատանքը։ Բացի դրանից՝ փորձագետը խորհուրդ է տվել թույլ չտալ, որ սարքավորումը գերտաքանա, նաև միացված վիճակում այն չդնել անկողնու վրա։
Ըստ մասնագետի՝ ավելի լավ է նոութբուքն օգտագործել հարթ, կոշտ մակերեսի վրա, ինչը կապահովի հովացում: Եթե այն անընդհատ դրված է սեղանին, խորհուրդ է տրվում մարտկոցը հանել սարքից և աշխատելիս նոութբուքը միացված պահել ցանցին։