Պանրի գործածությունը պաշտպանում է կարիեսի զարգացումից
ՀասարակությունՊանիրը և կաթնամթերքի այլ տեսակները ծամելիս խթանում են թքարտադրությունը, որը կարող է չեզոքացնել ատամների վրայի թթուները և կանխել կարիեսի զարգացումը։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է բրիտանացի բժիշկ Մայքլ Մոսլին։
Ինչպես բացատրել է մասնագետը, պանիրը, կաթը և մածունը հարուստ են կալցիումով։ Այն մասնակցում է բերանի խոռոչի հիմնաթթվային բալանսի պահպանմանը և դրական ազդեցություն է ունենում ատամների վրա՝ ապահովելով կարիեսի կանխարգելումը։ Բացի այդ, կաթնամթերքը, հատկապես պանիրը, ծամելիս ակտիվացնում է թքարտադրությունը։
Բժշկի խոսքով՝ թուքը չեզոքացնում է թթուներն ու հիմնային նյութերը, որոնք կարող են բացասաբար ազդել ատամների վիճակի վրա։ Սովորաբար ատամների մակերեսի թթվայնությունը փոխվում է ամեն անգամ ուտելուց հետո։ Այնուամենայնիվ, եթե թթվայնությունը չափազանց բարձր է լինում, կարիես է առաջանում: Պանիրը կարգավորում է բերանի խոռոչի pH բալանսը, ինչը թույլ է տալիս խուսափել էմալի քայքայումից և կարիեսային խոռոչների առաջացումից։
Մոսլին նաև ընդգծել է, որ պանրի գործածությունը հատկապես առողջարար կլինի քաղցրավենիքի գործածությունից հետո, քանի որ շաքարը նպաստում է բերանի խոռոչում թթու առաջացնող բակտերիաների զարգացմանը։