Երկրի վրա նորից մագնիսական փոթորիկ կսկսվի
ՀասարակությունԵրկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան, Երկրի վրա կրկին ուժգին մագնիսական փոթորիկ կսկսվի, իր Telegram ալիքում հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ից մոլորակի վրա կսկսվի թույլ մագնիսական փոթորիկ, իսկ կեսօրից մինչև ժամը 18։00-ն պետք է սպասել Երկրի մագնիսական դաշտի աստիճանի խանգարում G3 (ուժեղ) մակարդակում։
Տիշկովեցը հավելել է, որ երեկոյան փոթորիկը կհանգչի և կդառնա չափավոր, այն կտևի մինչև սեպտեմբերի 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ն։
Նյութի աղբյուր` https://www.gazeta.ru/social/news/2024/09/16/23931733.shtml?updated