Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել
ՄիջազգայինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆլորիդայում՝ Թրամփի գոլֆի ակումբի մոտ, որտեղ այդ պահին գտնվում էր նախագահի թեկնածուն:
Կոնգրեսական Գրինն ասել է, որ Թրամփի դեմ հերթական մահափորձն է իրականացվել, և որ նա «ողջ է և առողջ»։
Դոնալդ Թրամփ-կրտսերը հայտնել է, որ կրակողն այն դաշտում էր, որտեղ գտնվում էր քաղաքական գործիչը, նրան բռնել են, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել է AK-47 ինքնաձիգ։
Իշխանությունները տեղի ունեցածը գնահատում են որպես քաղաքական գործչի դեմ մահափորձ, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, անվտանգության ծառայությունը պարզել է կրակոցների ուղղությունը և պատասխան կրակ է բացել կրակողի ուղղությամբ, ով դիմել է փախուստի։ Դեպքի վայրում հայտնաբերվել է GoPro տեսախցիկ և AK-47
Մահափորձի մեջ մեղադրվեղը 58-ամյա տղամարդ է` Ռայան Ուեսլի Ռութ է։ Հաղորդվում է, որ նա Ուկրաինայի ջերմեռանդ կողմնակից է եւ Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ։ Նրա սոցիալական ցանցերում հայտնաբերվել են Կիևի ռեժիմի կողմից կռվելու կոչերով բազում գրառումներ: Նա նաեւ վարձկաններ է հավաքագրել Ուկրաինայում կռվելու համար։