Արգենտինայի առաջնության 14-րդ տուրի «Տիգրեի» դեմ արտագնա խաղում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բալեկյանն իր առաջին գոլն է խփել «Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատայի» կազմում: 7-րդ րոպեին Բալեկյանը գլխի գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը: Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով:
«Խիմնասիա Էսգրիմա Լա Պլատան» 21 միավորով 11-րդն է, «Տիգրեն»` 17 միավորով 16-րդը: