MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն այցելել է Բաքու. տարածաշրջանում խոշոր իրադարձություններ են սպասվում
ՄիջազգայինԲրիտանական հետախուզության MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրն այցելել է Բաքու: Այցը հրապարակային է, համենայնդեպս` Մուրը ելույթ է ունեցել Բաքվի ADA համալսարանում։
Օրեր առաջ Ադրբեջան էին այցելել նաեւ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ դա փորձեցին գաղտնի պահել։ Եվ երբ հաջորդում է Մուրի այցը, դա ցուցիչ է, որ տարածաշրջանում խոշոր իրադարձություններ են նախապատրաստվում: