Գիտնականները կարողացել են վերծանել մարդու մտքերն իրական ժամանակում
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները կարողացել են ստեղծել հատուկ համակարգ, որի օգնությամբ հնարավոր է կարդալ մարդու մտքերը:
Այդ տեխնիկան նախատեսված է նրա համար, որ մարդը չշեղվի գիտափորձերի ընթացքում, այլ կարողանա ազատ շարունակել իր գործողությունները, իսկ այդ ամենի ընթացքում գիտնականները կարողանան կարդալ նրա մտքերը:
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ էպիլեպտիկ նոպանների հայտնվելու վերաբերյալ իրականացվող գիտափորձերի ընթացքում, նրանք կարողացել են կարդալ հետազոտության մասնակիցների մտքերը: Նշենք որ, մտքերի ընթերցումը կատարվել է համակարգչի օգնությամբ՝ հատուկ ծրագրի միջոցով:
Ապագայում այս մեթոդի օգտագործումը կարող է օգնել մի շարք հոգեկան խանգարումների առաջացման պատճառների հետազոտության գործում: Մասնագետները կարծում են, որ այն հնարավոր կլինի օգտագործել նաև դատական պրակտիկայում:
Աղբյուրը՝ gogetnews.info