Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ...
ՀասարակությունԱմերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն երբեք չի կարողանա առաջին մարդկանց ուղարկել Մարս, եթե նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ դա տեղի կունենա այնքան ժամանակ, քանի դեռ «ամեն մեծ ջանք՝ մեր քաղաքների միջև արագընթաց երկաթուղու գործարկումից մինչև մի քանի մոլորակների վրա կյանքի ստեղծումը, արդյունավետորեն անօրինական կլինեն»։
«Թրամփն աջակցում է արդյունավետության հարցերով կառավարության հանձնաժողովին, որպեսզի թույլ տա մեծ գործեր անել, իսկ Քամալան՝ ոչ»,- ընդգծել է SpaceX-ի հիմնադիրը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 8-ին, Մասկը հայտնել էր, որ Starship տիեզերանավը կկարողանա Մարս գնալ անօդաչու ռեժիմով երկու տարի անց։ Եթե վայրէջքը հաջող լինի, ապա չորս տարուց Մարս ուղևորափոխադրումներ կկատարվեն, նշել էր նա։ Ըստ Մասկի՝ թռիչքների հիմնական նպատակն է 20 տարում Մարսի վրա ստեղծել «ինքնաբավ քաղաք»։