OpenAI-ը ներկայացրել է լեզվական նոր մոդել՝ o1-ը
ՀասարակությունOpenAI-ը ներկայացրել է լեզվական նոր մոդել՝ o1-ը, որն ունի տրամաբանելու և խնդիրները տրամաբանորեն լուծելու ունակություն: Ի տարբերություն նախորդ մոդելների, o1-ն կարող է նմանակել մարդու մտածելու գործընթացը՝ բարդ խնդիրները բաժանելով ավելի պարզ քայլերի, վերլուծելով տարբեր մոտեցումներ և ուղղելով սեփական սխալները։
o1 լեզվական մեծ մոդելը գերազանց արդյունքներ է ցուցադրել թեստերում և մրցույթներում՝ համեմատած մարդ փորձագետների հետ: Ծրագրավորման ոլորտում o1-ն զբաղեցրել է 49-րդ տեղը 2024-ի Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում և հաղթել է Codeforces հարթակի մարդկանց 89%-ին: Մաթեմատիկայի բնագավառում o1-ը դասվել է Միացյալ Նահանգների լավագույն 500 ուսանողների շարքում Ամերիկյան մաթեմատիկական օլիմպիադայի (AIME) որակավորման փուլում՝ ցուցադրելով առավել շնորհալի ուսանողների համար նախատեսված խնդիրները լուծելու ունակություն, OpenAI-ը հայտնում է իր կայքում։