Ապագա ֆլագմանի բարձրորակ լուսանկարներ են հրապարակվել
ՀասարակությունՀաղորդվում է, որ Galaxy S25-ն ավելի փոքր կլինի, քան ներկայիս Galaxy S24-ը. ապագա ֆլագմանի չափերն են՝ 146,9 x 70,4 x 7,2 մմ, Galaxy S24-ինը՝ 147 x 70,6 x 7,6 մմ: Թե ինչպիսին կլինի էկրանը, չի հաղորդվում, բայց հավանաբար անկյունագիծը (6,2 դյույմ) չի փոխվի, ինչպես մարտկոցի հզորությունը (4000 մԱ/ժ):
Դեռևս հստակություն չկա մեկ չիպային համակարգի վերաբերյալ. որոշ աղբյուրների համաձայն՝ Galaxy S25-ը կունենա Exynos 2500, մյուսների կարծիքով՝ Snapdragon 8 Gen 4: Օպերատիվ հիշղությության ծավալը կկազմի 12 ԳԲ, ներկառուցված հիշողությունը բազային տարբերակում կլինի 128 ԳԲ։